Այսօր: Շաբաթ, 3 Դեկտեմբերի 2022թ.
Շամիրամի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՇԱՄԻՐԱՄ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10.10.22 ՇԱՄԻՐԱՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
   2022 թվականի հոկտեմբերի 10-ին Շամիրամ համայնքի  համայնքապետարանի համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի ունեցավ Շամիրամ համայնքի ավագանու հերթական նիստը: Նիստը վարում էր Շամիրամ համայնքի ղեկավար Մրազ Բրոյանը։ Ներկա էին ավագանու 4 անդամ։
    Ի թիվս օրակարգում ընդգրկված հարցերի՝ Շամիրամ համայնքի ավագանին հավանություն տվեց համայնքի ղեկավարի հաղորդմանը 2022 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարողականին, ինչպես նաև համայնքի տեղական բյուջեում փոփոխություն կատարալու մասին առաջարկը: 
08.03.22 Ուղերձ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ։
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ գարնանային այս նրբագեղ տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և բարօրություն։
Բոլոր դժվար ժամանակներում հայ կինը անսասան կանգնած է եղել հայրենիքի փրկության գործում` վերցնելով իր ուսերին ընտանիքի ծանր բեռը, մշտապես կանգնելով սահմանը պահող հայորդու կողքին։ Առանձնահատուկ խոնարհվում եմ բոլոր այն մայրերի և կանաց առջև, որոնց զավակներն ու ամուսինները իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի փրկության գործում։ Քանզի դուք այսօր էլ հերոսաբար հոգում եք ձեր ընտանիքի հոգսը։
Սիրելի՛ կանայք, թող գարնան այս ավետաբեր տոնին ձեր սրտերը լցվեն սիրով, հոգիները` ջերմությամբ և թող բարին ու հաջողությունը լինեն ձեր մշտական ուղեկիցը կյանքում։
01.03.22 ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՔ, ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼԻՍ...

Վերջապես կարծես թե վերջացավ ցրտաշունչ ձմեռն ու զգացվեց գարնան բույրը։ Կամաց կամաց ձմռան մռայլ ու ցուրտ օրերն իրենց տեղն են զիջում գարնան զարթոնքին։ Գարունը տարվա այն եղանակն է, որին բոլորն են սպասում՝ հոգնած ձմռան ցրտերից։ Գարնան գալստյան հետ մեկտեղ արթնանում է բնությունը և մարդկանց սրտերը սիրով և ջերմությամբ են լցվում։  Գարունը հիասքանչ է իր բոլոր դրսևորումներով, նրա անթառամ հմայքը, բոլոր ժամանակներում եղել է երիտասարդության, կենսախնդության և սիրո խորհրդանիշ։ Գարնանային ջերմ ու ծաղկուն օրերը մարդկանց միշտ նվիրել են սեր, հույս և լավատեսություն։ Եվ պատահական չէ, որ բանաստեղծների մեծ մասը, հենց գարունն է գովերգում։

13.02.22 ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ
Տյառնընդառաջը կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին, Հայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։ Հիսուս Քրիստոսի ընծայումը եկեղեցունՏյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է ... Մանրամասն
28.01.22 Շնորհավորական ուղերձ բանակի 30-ամյակի կապակցությամբ

   Մեր ազգային բանակը ստեղծվել է հազարավոր հայորդիների անկոտրում կամքի, բանակաշինության գործի նվիրյալների և հայ ժողովրդի միասնական ջանքերի շնորհիվ: Այս տարիների ընթացքում մեր բանակը գործով է ապացուցել իր մարտունակությունը, հանդիսանալով տարածաշրջանային անվտանգության ու կայունության կարևոր գործոն և շարունակում է վստահորեն ու պատվով կատարել իր առջև դրված խնդիրները: 
 Շնորհավորում եմ մեր ժողովրդին, սպաներին ու զինվորներին՝ մեր հաղթանակած բանակի 30-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում խաղաղություն և բարեկեցություն: Փառք Հայոց բանակին:

1 2 3 4 5


Բոլորը
Տեսահոլովակներ
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ գ. Շամիրամ
(093)434358
mraz.broyan@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՇԱՄԻՐԱՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner